ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ԼԳԲՏ-ների նկատմամբ հալածանքը դեմ է մարդասիրական արժեքների տրամաբանությանը

ԼԳԲՏ-ների նկատմամբ հալածանքը դեմ է մարդասիրական արժեքների տրամաբանությանը
31.10.2013 | 11:52

Սփյուռքահայ քսանից ավելի հայտնի գործիչներ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավունքների: «Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ ռասայից»,-ասված է հայտարության մեջ: Նրանում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին` նկատի ունենալով գենդերային հավասարության վերաբերյալ Հայաստանում ընդունված օրինագծի դեմ սկսված զանազան շարժումները: Ասենք, որ հայտարարությունը ստորագրել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Արսինե Խանջյանը, Վիգեն Գեյիկյանը, Մելիսա Բոյաջյանը, Անտոնի Բարսամյանը և ուրիշներ: Սփյուռքահայ գործիչների կարծիքով ԼԳԲՏ-ների դեմ հալածանքը խոսում է Հայաստանի հասարակության` մարդու իրավունքների նկատմամբ ունեցած անհանդուրժողականության մասին առհասարակ: Նրանք կոչ են անում հանդուրժող լինել և հարգել մյուսների` ազատ ընտրության իրավունքը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ